Հունիսի 5-17-ը Ստավանգերում հինգերորդ անգամ կընթանա «Norway Chess» գերմրցաշարը (շրջանաձև համակարգ, 9 տուր): Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվականը՝ հղում անելով մրցաշարի պաշտոնական կայքին:
Մասնակիցների կազմը. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Սերգեյ Կարյակին (ՌԴ):









