Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար Իսպանիայի առաջնությունն աշխարհում լավագույնն է, որը հաղթելը շատ բարդ էր: Զիդանի խոսքով՝ հաղթելուց հետո հրաշալի ապրումներ է ունեցել.
«Բարդ էր այս նվաճումը, մրցաշրջանի ընթացքում շատ բաներ տեղի ունեցան, բայց գլխավորն այն է, որ մենք առաջինն ենք: Շատ կարևոր էր այս տիտղոսը, քանի որ վաղուց չէինք հաղթել Իսպանիայում: «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, և այդ պատճառով էլ այս տիտղոսը կարևոր է: Չեմպիոնությունը յուրաքանչյուր խաղացողի վաստակածն է: Պետք է նշել այս հաջողությունը, բայց հիշել, որ առջևում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ վերջին տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Մալագային» և առաջնությունն ավարտեց «Բարսելոնայի» նկատմամբ 3 միավորի առավելությամբ:
Vesti.am









