Foto

Հայ մարզիկը դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն

Մինսկում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մեր մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանն արժանացել է բրոնզե մեդալի:

Մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը դարձել է չեմպիոն:

Տիգրանը եզրափակչում 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին:

Vesti.am