Foto

«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է ու դա բացարձակապես քննարկման ենթակա չէ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է ու դա բացարձակապես քննարկման ենթակա չէ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Ձեր տված քվեները մեր քվեներն են, դրանք Սամվել Կարապետյանի քվեներն են, ես ձեզ հավաստիացնում եմ՝ որևիցե մեկին դրանից մի թղթի կտոր չի գնալու»,- նշեց նա։

Ալեքսանյանի խոսքով՝ շուտով Սամվել Կարապետյանը կլինի վարչապետ ու կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն ու իրական, երկարաժամկետ խաղաղություն։