Foto

ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ «Live your goals-2017» միջոցառումն անցկացվել է Չարենցավանում

Մայիսի 19-ին Չարենցավան քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ «Live your goals» ծրագրի հերթական միջոցառումը:

Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

«Live your goals»-ը ՖԻՖԱ-ի և ՀՖՖ կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:

Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 80 ֆուտբոլիստուհիներ, որոնք կատարել են ֆուտբոլային վարժություններ և անցկացրել են փոքր ֆուտբոլային խաղեր:

ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: