Foto

Իբրահիմովիչի վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաջողությամբ վիրահատվել է, հաղորդում է «Sky Sports»-ը:

Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականի նախկին ավագը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում:

Վիրահատությունն իրականացրել է հայտնի վիրաբույժ Ֆրեդի Ֆուն:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղում Իբրահիմովիչը խփել է 17 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Vesti.am