Foto

Հայ շախմատիստուհիներն ունեն 1 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն

Ռիգայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջին տուրը:

Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը: Մեկնարկային տուրում Լիլիթ Գալոյանը հաղթանակ է գրանցել, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: