Foto

«Յուվենթուսը» ջախջախեց «Բարսելոնային»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ «Յուվենթուսը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Բարսելոնայի» դարպասը:

Արդեն 7-րդ րոպեին Պաուլո Դիբալան շքեղ հարվածով բացել է հաշիվը: 22-րդ րոպեին հակագրոհի վերջնամասում Մանջուկիչի փոխանցումից հետո Դիբալան հստակ հարվածով 2-րդ գնդակն ուղարկեց Թեր Շտեգենի դարպասը՝ ձևակերպելով դուբլ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում կատալոնական թիմի ֆուտբոլիստները շատ պահեր ունեին, սակայն 10 րոպե անց 3-րդ գնդակն ընդունեցին. անկյունայինի փոխանցումից հետո Կյելինին գլխի հարվածով գրավեց հակառակորդի դարպասը:

Պատասխան հանդիպումից հետո Մասիմիլիանո Ալեգրիի թիմը մեծ առավելություն է ստանում: «Բարսելոնան» թուրինյան թիմին կհյուրընկալի ապրիլի 19-ին: