Foto

Հայ նետաձիգները պայքարելու են պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար

ԲԿՄԱ-ում կայացած նետաձգության Հայաստանի առաջնությունում, որն անցկացվել է բացօթյա, 70+70 մետր մրցաձևում տղաներից հաղթող է դարձել Սամվել Խաչատրյանը, աղջիկներից՝ Հայկուհի Մարգարյանը:

Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նետաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին ասել է, որ հիմա իրենք պատրաստվում են մրցաշրջան 2017-ի պատասխանատու մեկնարկներին:

Արդեն այս ամսվա 16-ին Սամվել Խաչատրյանը, Լևոն Պողոսյանը եւ Արման Բալդրյանը Հունաստանի Մարաթոն քաղաքում մասնակցելու են Եվրոպայի երիտասարդների և պատանիների գավաթի 1-ին փուլին:

Սամվելը հանդես է գալու երիտասարդների մեջ, Լևոնն ու Արմանը՝ պատանիների.

«Այս երկու պատանիները նախապատրաստվում են հոկտեմբերին Արգենտինայում կայանալիք աշխարհի պատանիների առաջնությանը, որը նաև 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Երեք նետաձիգներն էլ Հունաստանից կմեկնեն Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպայի մեծահասակների գավաթի 1-ին փուլին:

Այնուհետև, մայիսին կկայանա Հայաստանի ֆեդերացիայի գավաթը, որից հետո կորոշվի, թե ովքեր կմեկնեն հունիսին Անթալիայում կայանալիք մեծահասակների աշխարհի գավաթի խաղարկություն», - ասել է Բորիս Վասիլյանը: