Foto

Համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Նուբարաշենի խճուղում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նոյեմբերի 6-ին` ժամը 13-ին, Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը:

Հոկտեմբերի 30-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: