ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Ազատ Դանիելյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է երեկ՝ նոյեմբերի 6-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող «KFC»-ում բռնկված հրդեհի փաստով՝ գույքի ոչնչացման կամ վնասման հատկանիշներով:
Դեպքի վայրում էր գտնվում նաև «KFC»-ի սեփականատեր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Դերժավայի Արկադի» մականվամբ:









