Foto

Խաչիկ Մանուկյանի պատմությունը հաղթանակի մասին է և այն չի ուշանա. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանի մասին է այսօր գրել, նշելով՝ նրա պատմությունը ոչ թե ցավի մասին է, այլ՝ հաղթանակի։

«Բարձունքը մերն է, տղերքը չկան…

Հոլովակում մեր անմահացած հերոսներից մեկի՝ Վաչագանի հայրն է՝ Խաչիկ Մանուկյանը։ Իսկական մտավորական, իսկական հայ, իսկական մարդ։ Վերջին օրերին շատ եմ մտածում նրա մասին, կարդում իր բանաստեղծությունները, փորձում հասկանալ իր անձնական ապրումներն ու անանձնական նվիրումը։ Տեսեք, թե ինչ ճանապարհ է անցնում Մանուկյանը, ինչ պատգամ բերում ամենքիս։

Խաչիկ Մանուկյանի պատմությունը մեր ցավի մասին չէ։ Ոչ էլ կորստի։ Նրա պատմությունը հաղթանակի մասին է։ Մարդու, հայի ու հավատքի հաղթանակի։ Եվ այն չի ուշանա։

Դու ես տեսել վարդը կարմիր, սիրելի՛ ընկեր։ Դու ես պատմել սիրո մասին։ Եվ հենց դու, սիրելի՛ Խաչիկ, կքայլես երկինքն ի վեր՝ երազների բեռը ուսիդ։

Հիսուսին էլ մենք կճանաչենք։ Շնորհիվ անկիրք քաոսը հաղթելու քո կամքի։

Աստծով»,- գրել է Վանեցյանը։