Foto

FIBA-ն հետաքրքրված է հայկական բասկետբոլով

«Մեր երկիրն այսօր գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճում, սակայն անգամ այդ պայմաններում ՀՀ կառավարության կողմից  ֆինանսական միջոցներ են հատկացվում սպորտի ոլորտին»,- բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) գլխավոր քարտուղարի խորհրդական Լուբոմիր Կոտլեբայի հետ հանդիպմանն ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

Նա տեղեկացրել է, որ հայկական բասկետբոլը առաջընթաց է ապրում, և ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում են ոչ միայն Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային խմբերի հավաքականները, այլ նաև ակումբային բասկետբոլը:

Լուբոմիր Կոտլեբան տեղեկացրել է, որ ինքը Երևանում է գտնվում FIBA-ի հատուկ ծրագրի շրջանակներում, որն ուղղված է տարբեր երկրների, այդ թվում նաև՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության հնարավոր ուղիների ուսումնասիրմանը:

«Պատրաստվելու է մանրամասն հաշվետվություն, որի հիման վրա էլ կմշակվեն ոչ միայն համագործակցության տարբերակները, այլ նաև ազգային ֆեդերացիաներին ցուցաբերվող աջակցության տեսակները»,- նշել է FIBA-ի ներկայացուցիչը: