Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի «Աֆրիկայի համար խաղ 4» բարեգործական միջոցառմանը:
Մենախաղում շվեյցարացին կմրցի ամերիկացի Ջոն Իսների հետ: Զուգախաղում Ֆեդերերի հետ հանդես կգա Բիլ Գեյթսը: Նրանց կդիմակայի Իսները, որի զույգի անունը հայտնի կլինի ավելի ուշ: Զույգերը կխաղան միայն մեկ սեթ:
Ցուցադրական հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին՝ Սիեթլում:
https://youtu.be/BdjpeHLEack









