Foto

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն»` 1:1

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը»  «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հանդիպեց «Էվերթոնին»:

Հանդիպման հաշիվը, խաղի 22-րդ րոպեում բացեց «Էվերթոնի»  պաշտպան Ֆիլ Ջագելկան:

Տանտերերը՝ պատասխան գնդակ խփեցին երկրորդ խաղակեսի վերջում: Հաշիվը հավասարեցրեց Զլատան Իբրահիմովիչը՝ իրացնելով 11 մետրանոցը:

Խաղի 65-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Մանկունյանցիները» մնացին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 5-րդ հորիզոնականում:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն»` 1:1

Գոլերը` Իբրահիմովիչ (90+3) - Ջագելկա (22)