Ապրիլի 12-ին ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկօրյա այցով կժամանի Հայաստան: Այդ մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Vesti.am-ին ՀՖՖ-ից հայտնեցին, որ ծրագրային մանրամասներն ավելի ուշ հայտնի կդառնան, բայց այցի նպատակը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպելն ու ենթակառուցվածքներին ծանոթանալն է:
Սա կլինի Ալեքսանդր Չեֆերինի առաջին աշխատանքային այցը Հայաստան:
«Կոկրետ վայրեր, ուր կայցելի և ինչ կանի ՈւԵՖԱ-ի նախագահը, ավելի ուշ պարզ կդառնա, երբ նրանց կողմից ծրագիրը հստակեցվի»,-հայտնեցին ՀՖՖ-ից:
Մերի Բալասանյան
Vesti.am









