Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Ալավեսին»:
Խաղն ավարտվեց «արքայական ակումբի» ջախջախիչ հաղթանակով:
Զինեդին Զիդանի գլխավորած թիմում աչքի ընկան Կարիմ Բենզեման, Իսկոն և Խոսե Իգնասիո Նաչոն:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության աղյուսակը: «Սերուցքայինները» իրենց ակտիվում ունեն 65, իսկ նրանց հաջորդող «Բարսելոնան» 63 միավոր:
«Ռեալ»-«Ալավես»` 3:0
Գոլերը` Բենզեմա (31), Իսկո (85), Նաչո (88)։









