Մոսկվայում տեղի ունեցած խառը մենամարտերի «Fight nights Global 62» մրցաշարում փայլուն ելույթով տպավորել է հայազգի մարզիկ, Ռուսաստանը ներկայացնող Հրաչիկ Ենգիբարյանը: Ռումինացի Փոլ Մարինի հետ մենամարտում նա հրաշալի տեխնիկա է ցուցադրել, իսկ 2-րդ ռաունդում, գետնին տապալելով մրցակցին, ժամանակից շուտ հաղթանակի է հասել:
Ենգիբարյանը 3 տարեկանից բնակվում է ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում: 13 տարեկանից սկսել է զբաղվել ձեռնամարտով: 2007 - 2008 թթ. դարձել է «Սիրողական ձեռնամարտի» ՌԴ եռակի չեմպիոն, 2010 թ. աշխարհի չեմպիոն, 2001 թ. Եվրոպայի չեմպիոն։ Զուգահեռաբար զբաղվել է բռնցքամարտով, ջիու-ջիցու, գրեպլինգ և սամբո սպորտաձևերով:
https://www.youtube.com/watch?v=g_Aq1Ctn9tUVesti.am









