Foto

Ռաֆայել Նադալը հաղթել է կարիերայի 1000-րդ մրցախաղում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նախօրեին կարիերայի 1000-րդ մրցախաղն է անցկացրել մենախաղում: Մայամիի մրցաշարի երրորդ շրջանում նա մրցել է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ և հաղթել 3 սեթում՝ 0:6, 6:2, 6:3:

30-ամյա Նադալը 11-րդ թենիսիստն է, որը հատում է 1000-րդ խաղի սահմանագիծը: Այդ մրցախաղերում նա տարել է 822 հաղթանակ և կրել 178 պարտություն: Ինչպես փոխանցում է «AS»-ը, գործող թենիսիստներից միայն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (1340) և իսպանացի Դավիդ Ֆերերն (1034) են 1000 մրցախաղ անցկացրել:

Vesti.am