Foto

Ավանեսյանին ասել են «հանգիստ տեղդ նստի». Զեյնալյանը մրցակիցներ ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նոր մրցույթ է նշանակվել՝ նոյեմբերի 14-ին, առաջադրումների փուլն ավարտվել է:

Այս անգամ, ի տարբերություն նախորդի, 1 թեկնածու է հայտ ներկայացրել՝ տնօրենի ԺՊ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը գարնանից ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն է, իսկ սեպտեմբերին նշանակված մրցույթին չանցավ։

Այն ժամանակ նա մրցակիցներ ուներ, գլխավորը  առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանն էր, որին, ըստ լուրերի, աջակցում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, եւ հենց այդ պատճառով էլ 0.11 միավոր պակաս գնահատեցին, որ Նարեկ Զեյնալյանը կտրվի քննությունից։