Foto

Մասիս Մելքոնյանը սպիտակ ագռավի կարգավիճակ ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․  Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին ժամանակներում շատ քննարկվեց հանրային դաշտում:

Շատերն ապշած էին՝ ինչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել։

Մի առիթով գրել ենք, որ Մելքոնյանի բարոյական նկարագիրը եւս քննարկման առարկա է դարձել նրա շրջապատում` ոմանք դատապարտում են նրա կապը մի բավականին երիտասարդ կնոջ հետ։

Պարզվում է, որ համակարգում Մելքոնյանը սպիիտակ ագռավի կարգավիճակ ունի` նրանից երես են թեքել երբեմնի ընկերները, չեն շփվում հետը։

Բոլորին կալանք տալու նրա որոշումները դատավորները մերժում են, անգամ վաղեմի ընկերներն են խուսափում շփվել նրա հետ:

Հիշեցնենք, որ նա Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, դատավոր դառնալուց հետո ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել բազմաթիվ անմեղ մարդկանց նկատմամբ, այլեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին է դատել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 18. 10․ 25 թ