ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն անցկացրին 5-րդ տուրի հանդիպումները:
Լեհաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիային: Ընդմիջումից առաջ Ռոբերտ Լևանդովսկին առաջ է մղել հյուրերին: 63-րդ րոպեին Ստեֆան Մուգոսան հավասարեցրել է հաշիվը: Հանդիպման վերջնամասում Լուկաշ Պիշչեկը հաղթանակ է պարգևել լեհերին:
Ռումինիայի և Դանիայի միջև կայացած խաղում դարպասի գրավում չի արձանագրվել:
Այս տուրից հետո E խումբն ունի հետևյալ տեսքը.
Լեհաստան` 13 միավոր, Չեռնոգորիա` 7, Դանիա` 7, Ռումինիա` 6, Հայաստան` 6, Ղազախստան` 2։
https://rutube.ru/video/9b3589fa363e85072889826a101f4ee7/?ref=logo