Foto

Մանրամասներ Գևորգ Ղազարյանի վնասվածքի վերաբերյալ

Ինչպես հայտնի է, Հայաստան-Ղազախստան հանդիպման առաջին րոպեին Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության: