Foto

Գևորգ Ղազարյանը վնասվածք է ստացել

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան - Ղազախստան ընտրական հանդիպման արդեն երրորդ րոպեին մրցակցի դարպասապահի հետ բախման հետևանքով ծնկի վնասվածք ստացավ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը և պատգարակով դուրս  բերվեց խաղադաշտից: Նրան փոխարինեց մակեդոնական «Վարդարը» ներկայացնող Տիգրան Բարսեղյանը:

Ընթանում է առաջին խաղակեսը, հանդիպման հաշիվը չի բացվել:

Ղազախստանի ֆուտբոլիստ Աբզալ Բեյսեբեկովն առաջին դեղին քարտն է ստացել:

Vesti.am