Ամերիկյան Մայամի քաղաքում շարունակվում է 7 մլն դոլար շահումային ֆոնդով թենիսի խոշոր մրցաշարը: Ռուսաստանի 5 ներկայացուցչից կանանց մրցույթում մնացել են երկուսը՝ Սվետլանա Կուզնեցովան և Անաստասիա Պավլյուչենկովան: Այդ մասին հայտնում է vesti.ru-ն:
Կուզնեցովան մրցել է Լյուքսեմբուրգից Մենդի Մինելայի հետ. խաղն ավարտվել է 6:2, 6:2 հաշվով: Պավլյուչենկովան էլ հաղթել է Ղազախստանը ներկայացնող Յարոսլավա Շվեդովային. հանդիպումն ավարտվել է 6:7, 6:2, 6:0 հաշվով:
Ինդիան Ուելսի հաղթող Ելենա Վեսնինան զիջել է Խորվաթիայից Ֆիյլե Տոմյանովիչին (6:3, 4:6, 5:7): Եկատերինա Մակարովան պարտվել է էստոնացի Անետ Կոնտավեյտին (7:6, 2:6, 2:6): Դարյա Կասատկինան էլ պարտվել է ամերիկուհի Շելբի Ռոջերսին (4:6, 7:5, 0:6):
Vesti.am









