Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Վաշինգտոնում պարգևատրվել է «Heart in Hand» մեդալով՝ անխոնջ մարդասիրական աշխատանքի և կյանքեր փրկելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայերի միության կողմից տարածած հաղորդագորությունից։
Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատվավոր մրցանակ հանձնելու արարողություն, որը սահմանվել է Global Reach կազմակերպության կողմից, որը նվիրված է արտասահմանում ավազակախմբերի, ահաբեկիչների կամ իշխանությունների կողմից ձերբակալված մարդկանց հայրենիք վերադարձնելուն։
Արարողությանը ներկա էին պատանդների հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ Ադամ Բյոլերը, նախագահի հատուկ դեսպանորդ Ռիչարդ Գրենելը, որը նաև Քենեդիի կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է, ԱՄՆ հասարակական և քաղաքական համայնքի ներկայացուցիչներ, հայ սփյուռքի գործիչներ, ձեռնարկատերեր, բժիշկներ, գրողներ և այլք։
Մեդալը հանձնեց հիմնադրամի նախագահ Սթիվ Մենզիսը, որը բարձր գնահատեց Աբրահամյանի մարդասիրական աշխատանքը և դերը կյանքեր փրկելու գործում։









