Իտալիայի ֆուտբոլի հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլին սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է Ալբանիայի ընտրանուն: Առաջին խաղակեսին 11 մետրանոց հարված է իրացրել «Ռոմայի» կիսապաշտպան Դանիել Դե Ռոսսին: Ընդմիջումից հետո դաշտի տերերի առավելությունը կրկնապատկել է Հռոմի «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմմոբիլեն:
Իտալլիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը 168-րդ հանդիպումն է անցկացրել ազգային հավաքականի կազմում՝ եվրոպացի ֆուտբոլիստների մեջ ռեկորդ սահմանելով: 39-ամյա դարպասապահը գերազանցել է իսպանացի Իկեր Կասիլյասին և լատվիացի Վիտալի Աստաֆևին, որոնք իրենց հավաքականներում 167 խաղ են անցկացրել:
Ալբանիայի հավաքականի դեմ խաղը Բուֆֆոնի համար հոբելյանական 1000-րդն էր իր կարիերայում: 612 խաղ նա անցկացրել է Թուրինի «Յուվենթուսի» կազմում, 220՝ «Պարմայի» կազմում, որի հետ էլ սկսել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան: Բուֆֆոնն իր առաջին խաղն անցկացրել է 1995թ. նոյեմբերի 19-ին, երբ դեռ 17 տարեկան էր:
Vesti.am









