Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Իսպանիայի հավաքականը սեփական դաշտում ջախջախել է Իսրայելի թիմին: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Այդ հաղթանակը Խուլեն Լոպետենգիի սաներին թույլ է տվել 5 խաղից հետո հավաքել 13 միավոր և պահպանել G խմբի աղյուսակի առաջին հորիզոնականը, որը նրանք կիսում են իտալացիների հետ: Դա է՛լ ավելի է մեծացնում Աշխարհի առաջնության եզրափակչում իսպանացիների մասնակցության հավանականությունը:
Vesti.am









