Foto

«Ուզում եմ իմ հաղթանակներին Մայամիում ավելացնել ևս մեկը». Նադալ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ Մայամիի առաջնությանն իր հաղթանակներին ցանկանում է ավելացնել ևս մեկը: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Ինչպես բոլորը գիտեն, սեզոնը երկար է և մրցաշարերը շատ կլինեն: Ջոկովիչն ու Մարեյն այստեղ չեն, բայց կան շատ այլ հիանալի թենիսիստներ: Ես Մայամիի հաղթանակի մոլուցքով տարված չեմ, սակայն այդ տիտղոսն էլ կցանկանայի ավելացնել եղածներին: Ես 4 հնարավորություն ունեի և երկու անգամ շատ մոտ եմ եղել հաղթանակին: Հիմա ես ունեմ ևս մեկ հնարավորություն: Հուսով եմ, պատրաստ կլինեմ»,-«ATP»-ի փոխանցմամբ ասել է Նադալը:

Մայամիի մրցաշարի երկրորդ շրջանում Նադալը կմրցի Քրիստիան Հարրիսոն (ԱՄՆ) – Դուդի Սելա (Իսրայել) խաղի հաղթողի հետ:

Vesti.am