Foto

Հայաստանի հավաքականը Ղազախստանի խաղից առաջ երկրորդ մարզումն է անցկացրել

Հայաստանի ազգային հավաքականը մարզում է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում։ ՀՖՖ պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, մարզմանը մասնակցել է 22 ֆուտբոլիստ։

Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց թողեց մարզումը վնասվածքի պատճառով։ Նախավարժանքից հետո ֆուտբոլիստներն աշխատեցին հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի և երկուսը երկուսի դեմ խաղի վրա։ Դրանից հետո մշակվել են ստանդարտ իրավիճակների խաղարկումներ, իսկ մարզումն ավարտվեց երկկողմանի խաղով: