ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է Հայաստանում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի և հոգևորականների գործրին։
«Չափազանց կարևոր է, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ։ Այս կամ այն ձևով մեղադրանքներ են առաջադրվել բարձրագույն աստիճանի հոգևորականների և շատ հայտնի հայ գործարարի դեմ։ Թույլ տվեք ասել՝ եթե նման նշաններ կան, ոչ ոք չպետք է բանտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ քաղաքական գործունեության պատճառով»,– ասել է նա։