Առանց ժողովրդի ճնշման, ոչ մի ՔՊ-ական չի ստորագրի, իմփիչմենթը պետք է արձանագրի փողոցային պայքարի արդյունքը։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հաջողության հասնելու ճանապարհը համաժողովրդական ընդգրկուն, ծանր ճնշումն է։ Եթե ուզում ես հաջողության հասնես, պիտի ունենաս համաժողովրդական ծանր ճնշում, փողոցային պայքար, որով կարող ես ստիպել 20 պատգամավորի այն կողմից քվեարկի, որ տեղի ունենա իմփիչմենթի պրոցեսի ավարտը։
Հակառակ պարագայում, քանի թեկնածու ուզում ես՝ առաջադրի, ինչ ուզում ես՝ արա, որևէ արդյունք չենք ունենալու։ Ինչ որ մեկը հավատո՞ւմ է, որ առանց ճնշման 1 ՔՊ-ական կստորագրի։ Դա կլինի, երբ երկրում ստեղծվի երկիշխանություն, կսկսվի առնետավազք ՔՊ-ից»,- նշել է Սաղաթելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․