Foto

Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է առողջապահության ոլորտում բարեփոխումները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով համատեղ ծրագրեր են իրականացվում, ինչը կնպաստի առողջապահության համակարգի կարողությունների բարձրացմանը, ընթացակարգերի և մեթոդաբանությունների մշակմանը, թվային առողջապահական համակարգի զարգացմանը և այլն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես շեշտադրելով Համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման կարևորությունը, ինչը կնպաստի քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիությանը` ապահովելով որակյալ բժշկական ծառայությունների մատուցում:

Ներկայացվել են նաև Եվրամիության հետ համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում` վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադարձ է եղել մի շարք ծրագրային առաջարկների, մասնավորապես` թափոնների (այդ թվում` բժշկական) կառավարման վերաբերյալ