Դոհայում վաղը մեկնարկելու է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությունը: Մասնակցելու է 30 երկրի մոտ 100 մարզիկ: Նրանցից 4-ը ներկայացնում են Հայաստանը:
Դոհայում որակավորման փուլում ելույթ են ունենալու Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն ու Ունիվերսիադայի հաղթող Արթուր Թովմասյանը:
Հայ մարմնամարզիկները թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մարտի 9-ից Դոհայում հավաք են անցկացնում:Vesti.am