Մարտի 18-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկեց Կիոկուշին Կարատեի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ 15 մարզիկ-մարզիչներից բաղկացած անձնակազմով՝ գլխավորությամբ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի, ինչպես նաև մարզիչներ Արմեն Գրիգորյանը և Հովհաննես Սարգսյանը, պատիվ ունեցավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Նախադեպը չունեցող մրցաշարին հայ մարզիկները մեկնեցին անվճար հիմունքով, ինչպես և խոստացել էր ֆեդերացիան: Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի մարզիկները գրանցեցին հետևյալ արդյունքները՝ Գևորգ Գևորգյան - 1-ին տեղ, Հովհաննես Կալբուխյան - 2 -րդ տեղ: Ֆեդերացիան առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում Բեռլինի և Կիևի իր հավատարիմ ընկերներին, որոնք մեծ ուշադրության են արժանացրել մեր հայ մազիկներին: