Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն իր սպորտային կարիերան կշարունակի «Չիկագո» ֆուտբոլային ակումբում, որը հանդես է գալիս հյուսիսամերիկյան Գլխավոր ֆուտբոլային լիգայում: Այդ մասին հայտնում է «Сhicago Тribune»-ը՝ հղում անելով ակումբի աղբյուրին:
«Շվայնշտայգերը մեկ տարով պայմանագիր է կնքել՝ ըստ որը 2017 թվականին նա 4.5 մլն դոլար կստանա»,-նշել է աղբյուրը: Պայմանագիրը թույլ կտա մարզիկին տեղ զբաղեցնել լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողների տասնյակում»:
32-ամյա գերմանացի կիսապաշտպանը նոր թիմին կմիանա արդեն հաջորդ շաբաթ:
Vesti.am