«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլային դպրոց բացել Անգլիայում՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և հասարակության անպաշտպան շերտի համար: Այդ մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիներն այդ դպրոցը կբացեն Լոնդոնի Կրոյդոնի դպրոցի հետ համագործակցության շրջանակում:
Նախագծի նպատակը երիտասարդների աջակցությունն է, նրանց հմտությունների զարգացումն ինչպես սպորտում, այնպես էլ՝ առօրյա կյանքում: Դպրոցը կգործի 8-11 տարեկան սոցիալապես անապահով երեխաների համար:
Մարտի 22-ին «Ռեալի» հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենկոն, Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանի հետ, պաշտոնապես կհայտարարի դպրոցի բացման մասին:
Vesti.am