Ռուս թենիսիստուհի Սվետլանա Կուզնեցովան ամերիկյան Ինդիան-Ուելսի առաջնության քառորդ եզրափակչում հաղթել է իր հայրենակցուհի Անաստասիա Պավլյուչենկովային: Ինչպես հայտնում է vesti.ru-ն՝ հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով:
Սանկտ Պետերբուրգից 31-ամյա թենիսիստուհին, ով WТА վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, 6 բրեյք-փոյթից իրացրել է 5-ը: Իր մատուցմամբ մեկ գեյմ պարտվել է:
Եզրափակիչ դուրս գալու համար Կուզնեցովան կմրցի Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) – Գարբին Մուգուրուսա (Իսպանիա) խաղի հաղթողի հետ:
Vesti.am