«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Մոնակոն» հաղթել էր 3:1 հաշվով, իսկ Մբապեն հանդիպման 8-րդ րոպեին բացել էր հաշիվը:
Հիշեցնենք, որ դիմակայության արդյունքում «Մոնակոն» դուրս էր եկել քառորդ եզրափակիչ:
Vesti.am