Foto

Գվարդիոլան առաջին անգամ կարիերայում չի կարողացել դուրս գալ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ավարտել է իր ելույթները Չեմպիոնների լիգայում` 1/8 եզրափակչի դիմակայությունում զիջելով «Մոնակոյին»:

Այսպիսով, մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան առաջին անգամ մարզչական կարիերայում չի կարողացել դուրս գալ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Գվարդիոլան երկու անգամ հաղթել է այդ մրցաշարում «Բարսելոնայի» հետ խաղում, իսկ մյուս դեպքերում անպայման դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Vesti.am