Ապրիլի 11-ին Ռիգայում մեկնարկող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանը կներկայացնի
ազգային հավաքականի 4 շախմատիստ` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:
ՀԱՕԿ լրատվականը տեղեկացնում է, որ կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանի հաղորդմամբ՝ այս պահին թիմն ինտենսիվ մարզվում է Երևանում, իսկ ապրիլի 1-8-ը հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:
Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստները կստանան կանանց աշխարհի առաջնության ուղեգրեր:
Vesti.am