Foto

«Յուվենթուսը» երկրորդ անգամ հաղթել է «Պորտուին» և հայտնվել ՉԼ-ի քառորդ եզրափակչում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը «Յուվենթուսը» 1:0 հաշվով հաղթել է «Պորտուին»: Այդ մասին հայտնում է  gazeta.ru-ն:

Հանդիպման 42-րդ րոպեին միակ գոլի հեղինակ է դարձել Պաուլո Դիբալան:

«Պորտուն» առաջին խաղակեսում մնացել է 10 ֆուտբոլիստով. ձեռքով խաղալու պատճառով դաշտից հեռացվել է «Պորտուի» պաշտպան Մաքսիմիլիանո Պերեյրան:

Առաջին հանդիպմանը «Յուվենթուսը» պորտուգալական թիմին հաղթել էր 2:0 հաշվով:

Vesti.am