Անգլիայի ֆուտբոլի չեմպիոն «Լեսթերը» պահպանել է հաղթանակն իսպանական «Սևիլիայի» նկատմամբ և դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Խաղն ավարտվել է 2:0 հաշվով: Տանտերերի կողմից առանձնացել են թիմի ավագ Ուես Մորգանն ու Մարկ Օլբրայթոնը:
Հանդիպման հերոս է դարձել դարպասապահ Կասպեր Շմեյխելը: Նա Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դարպասապահն է, ով առաջնության շրջանակում երկխաղյա մրցամարտի երկու հանդիպումներում էլ կարողացել է հետ մղել 11-մետրանոց հարվածները:
Vesti.am