Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի առաջնությանը 200 մարզիկ է մասնակցել
Մարտի 12-ին, Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոնում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրեց Նոր Նորքի տարածքային առաջնությունը: Առաջնությանը մասնակցել է 200 մարզիկ, և բոլոր հաղթողներին հնարավորություն կընձեռվի մասնակցել մարտի 26-ին կայանալիք Հայաստանի գավաթի առաջնությանը, տեղեկացնում է Հայաստանի Կիոկուշին ֆեդեիացիայի լրատվկան ծառայությունը:
Այս շաբաթ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ կմեկնի Բեռլին՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: