Foto

Հայերը հրաձգության Եվրոպայի առաջնությանը

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցումային վերջին օրը կրակագիծ է դուրս եկել Հայաստանի 7 ներկայացուցիչ:

Մեր մարզիկներից ոչ մեկին, սակայն, չի հաջողվել անցնել եզրափակիչ:

Տղամարդիկ. 10 մ օդամղիչ հրացան, մեծահասակների պայքարի որակավորման փուլ. Սուրեն Բերյան՝ 24-րդ հորիզոնական, Քրիստիան Լաուեր՝ 61-րդ, Հրաչ Բաբայան` 62-րդ: Տղամարդկանց եռյակը թիմային պայքարում գրավել է 15-րդ տեղը:

Կանայք. 10 մ օդամղիչ ատրճանակ, որակավորման փուլ. Էլմիրա Կարապետյան՝ 19-րդ տեղ:

Խառը թիմային զույգ, 10 մ օդամղիչ ատրճանակ. Էլմիրա Կարապետյան-Նորայր Առաքելյան՝ 18-րդ տեղ:

Երիտասարդներ. 10 մ վազող թիրախ` խառը վազք. Հովհաննես Խաչատրյան 11-րդ հորիզոնական:

Մեծահասակներ. Լիլիթ Մկրչյան-Հովհաննես Խաչատրյան խառը թիմային զույգը, վազող թիրախ վարժությունում 7-րդն էր:

Vesti.am