Foto

«Ռեալը» գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ է տարել սևիլյան «Բետիսի» նկատմամբ: Հյուրերը հաշվի մեջ կարողացել են առաջ անցնել առաջին խաղակեսի միջնամասում: «Ռեալի» դարպասապահ Նավասը կասեցրել է գնդակը, սակայն այնուհետև չի կարողացել ձեռքում պահել այն և պատահաբար սեփական դարպասն է ուղարկել:

«Արքայական ակումբը» խաղի 41-րդ րոպեին հավասարեցրել է հաշվիը Կրիշտիանու Ռոնալդուի ջանքերի շնորհիվ, ով գլխով գեղեցիկ գոլ է խփել Մարսելոյի փոխանցումից հետո:

Երկրորդ խաղակեսի միջնամասում «Բետիսը» դաշտում մնացել է 10 խաղացողով. Քրիստիանո Պիչիննին երկրորդ դեղին քարտն է ստացել և դուրս եկել խաղից:

Հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Կրոոսի փոխանցումից հետո տեխնիկական հարվածով երկրորդ գնդակ է խփել:

Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» 62 միավորով առաջ է անցել կատալոնական «Բարսելոնայից» (60) և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝  առջևում ևս մեկ խաղ ունենալով:

 Vesti.am