Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից: Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղից մի քանի օր առաջ(1:3) չիլիացին վիճել է մի քանի թիմակիցների հետ մարզումների ժամանակ և ժամանակից շուտ ավարտել է մարզումը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, ֆուտբոլիստը նախատեսում է լոնդոնցիների ակումբը թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով:
Չհաստատված տեղեկատվությամբ՝ իտալական «Յուվենտուսն» արդեն կապ է հաստատել Սանչեսի հետ հնարավոր տրանսֆերի հետ կապված և խաղացողի համար առաջարկել է 30 մլն եվրո գումար:
Vesti.am