Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով թեթև վնասվածքի պատճառով բաց էր թողել «Էյբարի» հետ Պրիմերայի 26-րդ տուրի հանդիպումը, մարտի 5-ին լիարժեք մարզում է անցկացրել:
Սպասվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղին, որը կկայանա մարտի 7-ին:
Առաջին խաղը կայացել է Մադիրդում փետրվարի 15-ին և ավարտվել է 3:1 հաշվով՝ իսպանացիների հաղթանակով, Ռոնալուն մեկ արդյունավետ փոխանցում է կատարել:
Vesti.am