Foto

Նադալը եզրափակչում է

Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացվող թենիսի առաջնության տղամարդկանց մրցապայքարում եզրափակիչ է դուրս եկել Ռաֆայել Նադալը:

Կիսաեզրափակչում նա հաղթանակ է տարել խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 6:1, 6:2 հաշվով:

Կանանց  մրցաշարում  ֆրանսուհի Քրիստինա Մլադենովիչը հաղթել է ամերիկուհի Քրիստինա Մակհեյլին 7:5, 4:6, 6:2 հաշվով:

Vesti.am