Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Ջանի Ինֆանտինոն հայտնել է, որ Ռուսաստանում Կոնֆեդերացիաների գավաթի-2017-ի, ինչպես նաև Աշխարհի երիտասարդական առաջնությունում կկիրառվի մրցավարի տեսաօգնության համակարգը:
Ըստ Ինֆանտինոյի՝ կազմակերպությունը հուսով է, որ մրցավարի համակարգը կկիրառվի նաև Ռուսաստանում՝ Աշխարհի 2018 թվականի առաջնությունում:
Կոնֆեդերացիաների գավաթը Կազանում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Սոչիում կանցկացվի հունիսի 17-ից մինչև հուլիսի 2-ը: